Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանում տիրում է կարգապահություն». Վրաստանում ՀՀ դեսպան

Ապրիլ 27,2020 19:50

Վրաստանում այսօրվա դրությամբ կա կորոնավիրուսի 496 վարակակիր. գրանցվել է 6 մահվան դեպք, իսկ 5000 անձ մեկուսացված է: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած՝ «COVID19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» քննարկման ժամանակ հայտարարեց Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:

«Վերջին շրջանում մամուլում շատ է արծարծվում հարցը, թե Վրաստանում ինչու է վարակակիրների թիվը քիչ: Եթե մեկ բառով ասեմ, Վրաստանում այս պահին իրականում տիրում է կարգապահություն: ՀՀ-ում արվում է մի քանի անգամ ավելի շատ թեստավորում, քան Վրաստանում, որը նոր խմբաքանակ դեռ պետք է ստանա»,-նշեց դեսպանը:

Նրա փոխանցմամբ՝ տնտեսական սահմանափակումներն առաջիկայում վերացվելու են փուլային սկզբունքով, իսկ իրավիճակի վատթարացման դեպքում սահմանափակումները կվերականգնվեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930