Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Մեզ միավորողն ու հզորացնողը մայիսյան հերոսամարտերում ամրացած կամքն է․ «Ժառանգություն»

Մայիս 09,2020 15:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Մայիսի 9-ն է, հայոց բազկի ուժով իրականություն դարձած հաղթանակների ու դրանցով պայմանավորված խաղաղության փառապանծ Եռատոնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեր մեծ ավանդի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Պետական այս մեծ տոնի առթիվ «Ժառանգությունը» շնորհավորում է միավորված ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով իմաստություն և տոկունություն ճիշտ գնահատելու անցյալի ու ներկայի մարտահրավերները, հանուն գալիք  նոր հաղթանակների: Բարդ օրերում ենք նշում այս տոնը, համավարակի մեկուսացման բեռի ներքո, բայց բոլորիս սրտերում  տոնական լույսն է և հիշողությունը մեր հաղթանակների, խորին խոնարհումը հերոսներին ու նրանց ժառանգներին, որոնք անմար են պահում հայրենիքի անվտանգության և խաղաղության անմար կրակը:

«Ժառանգությունը» վստահ է, որ մեզ միավորողն ու հզորացնողը մայիսյան հերոսամարտերում ամրացած կամքն է՝ տերը լինելու ինքնիշխան ու ապահով, բարենորոգ կյանքը վստահաբար կերտող պետության: Այդ կամքն է մեզ հեռու պահում օտար խաղերից, ներքին միասնականությունը ջլատող սադրիչ ազդեցություններից: Հայ ժողովուրդը հաղթել է և հաղթելու է միշտ, քանի հավատում է ազգային մեծ իր նպատակներին ու առաքելությանը: Հավաքական ուժերով ամրացնելու ենք հայոց պետականության ժողովրդավարական անկասելի առաջընթացը՝ Արցախի հետ, Սփյուռքին ձեռք ձեռքի, ուս ուսի տված:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: