Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կալորիականությունը միշտ հստակ չէ, ուրեմն դուք խաբում եք մարդկանց». ՀԽ անդամն ու «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը վիճեցին

Հունիս 04,2020 20:20

Այսօր, երբ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում էր «Գազպրոմ Արմենիայի»՝ գազի սակագների վերանայման հայտը,  թեժ բանավեճ սկսվեց՝ նիստին ներկա Հանրային խորհրդի անդամ Վահագն Սահակյանի եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանի միջեւ: Վահագն Սահակյանը, խոսելով գազի խտության մասին՝ նշեց, որ գազի խտությունը չի կարող փոխվել։ Հրանտ Թադեւոսյանը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ խտությունը փոխվում է։

«Եթե կալորիականությունը միշտ հստակ չէ, ուրեմն դուք խաբում եք մարդկանց»,-ասաց ՀԽ անդամը: Հրանտ Թադեւոսյանը պատասխանեց՝ «Խաբողը դուք եք, դուք անգրագիտություններ եք տարածում»։

Վահագն Սահակյանն ասաց՝ «Դուք չափն անցնում եք, տեղափոխում եք անձնական դաշտ»։ Նիստը վարող ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը կոչ արեց հանդարտվել եւ նիստը շարունակել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930