«Ամբողջ անձնակազմով պայքարում ենք: 4 ամիս է՝ հանգիստ չունենք, կտրվել ենք մեր ընտանիքներից, ողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում՝ ամբողջ թիմով, աշխատում ենք օր ու գիշեր»,-առցանց ճեպազրույցում այսօր հայտարարեց «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցը: Նա բոլոր քաղաքացիներին կոչ արեց հետեւել առողջապահական ցուցումներին՝ շեշտելով, որ ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերն այսօր գերակշռող են:
«Որոշ դեպքերում ուշ են դիմում բուժօգնության, եւ, ցավոք, մահճակալային ֆոնդի խնդիրներ ենք ունենում: Առանց տրտնջալու աշխատել եւ աշխատում ենք, բայց օգնեք մեզ, հետեւեք հակահամաճարակային կանոններին, դիմակ կրեք, ախտահանեք ձեռքերը, տանից դուրս եկեք խիստ կարիքի դեպքում: Ձեր պահվածքով օգնելու եք բոլորիս»,-շեշտեց Դավիդյանցը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































