Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիր» հիմնադրամը Հայաստանի պետական շտապօգնության ծառայության բոլոր աշխատակիցներին դրամական պարգեւատրում է հանձնել

Հունիս 22,2020 10:45

Հունիսի 21-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը շնորհավորեց Հայաստանի բոլոր բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ հայտարարեց այս անգամ պետական շտապօգնության ծառայության աշխատակիցների դրամական պարգեւատրման մասին։ Խոսքը 1346 բուժաշխատողի մասին է, որոնց թվում են բժիշկներ, բուժքույրեր/բուժեղբայրներ ու վարորդներ։ Աջակցության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 150 մլն ՀՀ դրամ։

Այս նախագիծը, ինչպես եւ Հայաստանում համավարակի հաղթահարմանն ուղղված նախորդ ծրագրերը, անձամբ «Տաշիր» ընկերությունների խմբի եւ նույնանուն հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունն է։ «Դժվար ժամանակներում ժողովրդին տրամադրվող աջակցությունը մեզ համար գերակա խնդիր է։ Մենք միշտ անելու ենք մեր ուժերից կախված ամեն ինչ օգնելու բժիշկներին ու պաշտպանելու մարդկանց առողջությունն ու կյանքը նման բարդ իրավիճակներում» , – նշում է գործարարն ու բարերարը։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը համավարակի տարածման առաջին իսկ օրվանից աջակցել է դրա հաղթահարմանը բոլոր մակարդակներում։ Օժանդակություն են ստացել ոչ միայն բժշկական հաստատություններն ու վարակի հաղթահարմանն ուղղված կառավարական հիմնադրամները, այլ նաեւ բժիշկներն ու բնակչության առավել խոցելի խմբերն ու կազմակերպությունները՝ ծերանոցները։

Դեռեւս մարտի սկզբին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ուղղեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար) եւ 50 մլն դրամ՝ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

Մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ որոշակի քանակության դիմակներ, ձեռնոցներ, ջերմաչափեր, ալկոգել ու ախտահանիչ միջոցներ տրամադրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչությանը, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին, Էջմիածնի քաղաքապետարանին, ինչպես նաեւ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ):

Ապրիլ ամսին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւս 50 մլն դրամ  փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանի տարածքում մնացած Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը, որոնք սահմանների փակման պատճառով հնարավորություն չունեին վերադառնալ հայրենիք։ ՀՀ քաղաքացիների մեծ մասն այդ օրերին գիշերում էր օդանավակայաններում։ Խնդրի լուծման համար «Տաշիր» -ը այս տարվա մարտից մինչեւ հունիս դեպի Հայաստան անհրաժեշտ քանակության չարտերային չվերթներ կազմակերպեց։

 

Լրացուցիչ տեղեկատվություն

Տարիներ շարունակ «Տաշիր»-ը Հայաստանում առողջապահության ոլորտի կարեւորագույն ծրագրեր է իրականացնում, աջակցում դրանց։ Իր գործունեության 20 տարիների ընթացքում Հիմնադրամը տասնյակ սոցիալական օբյեկտներ է կառուցել, այդ թվում նաեւ՝ բժշկական ու կրթական հաստատություններ ու մանկապարտեզներ։

Հիշեցնենք, որ 2013թ.-ին «Տաշիր» ընկերությունների խումբը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նորագույն տեխնոլոգիաներով համալրված եւ ժամանակակից ստանդարտներին համապատասխան, միջազգային առաջատար բուժհաստատությունների մակարդակի բժշկական կենտրոն է կառուցել։ Տասը հազար քառակուսի մետր տարածքով կենտրոնը կառուցվել է նվազագույն ժամկետներում եւ հագեցած է նոր սերնդի առաջատար բժշկական-դիագնոստիկ, վիրաբուժական ու վերակենդանացման սարքավորումներով։

Տարածաշրջանում նմանը չունեցող հաստատությունը նաեւ երկու ժամանակակից վերակենդանացման մեքենա է ստացել, որոնք հնարավորություն են ընձեռում շտապօգնության ամենապրոգրեսիվ ստանդարտներն օգտագործել։

Ավելի վաղ՝ 2012թ.-ին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Օգնեմ» հիմնադրամին արյան քաղցկեղ ունեցող երեխաների բուժման համար։ 2017թ. Հիմնադրամն օժանդակել է նաեւ Երեւանում վիրավոր եւ հաշմանդամ ազատամարտիկների վերականգնողական ժամանակակից կենտրոնի ստեղծմանը։ Առողջապահության ոլորտի շատ այլ նախաձեռնություններ շարունակում են աջակցություն ստանալ Հիմնադրամից։

Արտաքին կապերի դեպարտամենտ

Մամուլի հաղորդագրություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930