Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են ադրբեջանցիները նախապատրաստվել դիվերսիայի. Աղդամ գյուղի բնակիչներից մեկը կադրեր է հրապարակել

Հուլիս 13,2020 11:07

Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչներից մեկը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի ռազմատեխնիկայի տեղաշարժի կադրեր, այս մասին հաղորդում է KarabakhRecords յութուբյան ալիքը:

Կադրերում երևում է, թե ինչպես է Աղդամ գյուղի միջով դեպի սահման ընթանում երկու տրանսպորտային բեռնատար: Ավելի ուշ հայկական կողմը հրապարակել է ադրբեջանական ոչնչացված ավտոմեքենայի լուսանկարը, որը գտնվել է չեզոք դիրքում: Սա ևս մեկ ապացույց է, որ սահմանին սադրանքը կազմակերպել է Ադրբեջանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նույն օրը  ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031