Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը դիմել է Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահին՝ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հարցով

Հուլիս 15,2020 19:40

Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ այսօր, որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի նախագահ, նամակով դիմել եմ Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ վերջինիս տեղեկացնելով ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին։

Շեշտադրվել են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունների ռազմատենչ և սադրիչ հայտարարությունների անընդունելիությունը, ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները հայկական սահմանների նկատմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության թիրախավորումը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտումն ու տարածաշրջանում լարվածության ավելացումը։

Մեր միջազգային գործընկերներին խնդրել ենք խստորեն դատապարտել ՀՀ սահմանին Ադրբեջանի սադրանքներն ու Ադրբեջանի ղեկավարության և նրա համախոհի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031