Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ զինատեսակ է կիրառել հայկական կողմը. Մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Հուլիս 15,2020 23:35

Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ  հայկական ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառել, խաղաղ բնակիչ կամ բնակավայր չի թիրախավորվել: Այս մասին այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում  ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:

Թե ինչ տեսակի զինտեխնիկա է կիրառել հայկական կողմը, պարոն Հովհաննիսյանն ասաց՝ կիրառվել է ՀՀ ցամաքային զորքերի սպառազինության զինատեսակների մեծ տեսականին.«Իհարկե, խոսքը չի գնում ամենամեծ տրամաչափերի եւ ամենահեռահար միջոցների մասին: Կոնֆլիկտի  մակարդակը մարտավարական է եւ լոկալ»:

Հուլիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է սկսել. Չորս հայ զինծառայող է զոհվել, ադրբեջանական կողմում զոհերի թիվը  անցնում է մեկ տասնյակից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031