Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները». ԵԺԿ

Հուլիս 16,2020 23:05

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է հայաստանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին.

«Մենք խորապես մտահոգված ենք հայաստանա-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում։

Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հետագա զոհերից խուսափելու համար՝ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում»։

Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքները ներառում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031