Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արշակ Կորյան. «Կապառոսը նշեց, որ հետևել է իմ խաղին»

Հուլիս 30,2020 23:25

Ռուսական «Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Կորյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև՝ Հայաստանի Մ-17 հավաքականում:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ իր առաջին զրույցում Արշակ Կորյանը կիսվել է հավաքական հրավիրվելու հետ կապված իր տպավորություններով.

«Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ և հպարտություն է։ Խաղադաշտում, ինչպես միշտ, կներդնեմ ողջ ուժերս՝ թիմին օգտակար լինելու համար։

Շփվել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Նա հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում, նշեց, որ հետևել է իմ խաղին և շատ է ցանկանում որ հանդես գամ ազգային հավաքականում։ Ես զգացի, որ նա շատ դրական անձնավորություն է և տրամադրված է լավ արդյունքների հասնել ազգային հավաքականի հետ։ Ես նույնպես կփորձեմ իմ ներդրումն ունենալ այդ հարցում»:

Արշակ Կորյանը ծնվել է 1995 թվականի հուլիսի 17-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) – 2013-2014

«Վիտես» (Նիդեռլանդներ) – 2015-2017

«Լոկոմոիվ» (Մոսկվա, Ռուսաստան) – 2017

«Խիմկի» (Ռուսաստան) – 2018 –

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031