Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԱԿ-ը հեռավար ուսուցում կկազմակերպի բոլոր այն աշակերտների համար, ովքեր գտնվում են ռիսկի գոտում և չեն հաճախելու դպրոց

Սեպտեմբեր 14,2020 11:26

ԿՏԱԿ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՏԱԿ-ը ընդլայնում է իր գործունեության ոլորտները։ Վաղվանից ԿՏԱԿ-ը կկազմակերպի կենտրոնացված հեռավար ուսուցում բոլոր այն աշակերտների համար, ովքեր գտնվում են ռիսկի գոտում և չեն հաճախելու դպրոց։

Այս նպատակի համար ԿՏԱԿ-ում առանձնացվել է ստորաբաժանում՝ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժին, որը հետագայում ևս կհամակարգի հեռավար ուսուցման կենտրոնի, ինչպես նաև առցանց և էլեկտրոնային կրթության կազմակերպման աշխատանքները։ Բարի երթ եմ մաղթում նոր ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին։

Օրվա երկրորդ կեսին կներկայացնենք մանրամասն քայլերի նկարագրություն, թե ինչպես է կազմակերպվելու հեռավար կենտրոնացված ուսուցումը։ Խնդրում եմ հետևել մեր պաշտոնական և ֆեյսբուքյան էջերին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930