Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Պեգաս» խանութի մոտ դանակահարված երիտասարդը «Կամազ»-ի վարորդ է

Սեպտեմբեր 14,2020 18:45

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրու «Պեգաս» խանութի մոտ դանակահարել են 1998 թվականին ծնված  երիտասարդի՝  Խ․Ս-ին,  որին  Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել  ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքով։ Նրան այս պահին վիրահատում են։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Պեգաս» խանութի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է 1998 թվականին ծնված անձի դանակահարությամբ։

Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն, ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս պահին դեռ կասկածյալ չկա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930