Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մարտակերտում ռազմական օդուժի ռմբակոծությունից զոհված 3 քաղաքացիական անձինք ՀՀ հանրային խորհրդի նախագահի հարազատներն են

Հոկտեմբեր 01,2020 08:20

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Մարտակերտում ադրբեջանաթուրքական ռազմական օդուժի ռմբակոծությունից զոհված 3 քաղաքացիական անձինք մեր հարազատներն են՝ կնոջս հարազատ քեռին՝ Հրանտ քեռին, իր կինը՝ Լյուբան ու կնոջ քույրը…

Խաչատրյանների ընտանիքը շատ թանկ է վճարել իր հայրենի օջախի պաշտպանության համար (ինչպես և շատերը Արցախում, Հայաստանի մյուս մարզերում)։ Առաջին զոհը բժիշկ Վալերիկ Խաչատրյանն էր, ով Արցախի ազատագրման առաջին պատերազմում իր մասնագիտական պարտքը կատարելիս գերեվարվեց, բայց գերությունից հետո մեկ տարի էլ չապրեց… Մյուս եղբայրն էլ չդիմացավ այդ վշտին ու գնաց իր եղբոր մոտ…

Գյուղի գրավում թշնամու կողմից, տևական տեղահանությունը, գաղթ, վերադարձ գյուղ, ավերակների վրա զրոյից նոր տան կառուցում, օջախի ծուխը ծխացնել…. Այս շղթան անցան բոլորը, այդ թվում եղբայրներից կրտսերը՝ Հրանտ քեռին….

Հիմա Հրանտ քեռին, կինը՝ Լյուբան ու քենին զոհվեցին… Հրաժարվել էր այս օրերին լքել իր տունը, խանութը… Դեհ, իսկական արցախցի է’ կողով, անվախ… Կինն էլ չի լքել ամուսնուն… Տղան է միայն հրաշքով վիրավոր փրկվել ու այս ողբերգության մեջ դա միակ փոքր լույսն է… Ալիև ու Էրդողան, չեք մարսելու։ Ծնկելու եք…

Լույս դառնան բոլոր նահատակված հայրենյաց պաշտպանների հոգիները… Ձեր բոլորի արյունը չենք մոռանալու ու չենք ներելու»:

Այսօր Մարտակերտում ադրբեջանաթուրքական ռազմական օդուժի ռմբակոծությունից զոհված 3 քաղաքացիական անձինք մեր հարազատներն են'…

Gepostet von Styopa Safaryan am Mittwoch, 30. September 2020

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031