Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահի օգնականը պատահմամբ հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը․ «Արմենպրես»

Հոկտեմբեր 04,2020 14:04 Share

«Արմենպրես» – Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատահմամբ հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հիքմեթ Հաջիևն Արցախի պաշտպանության բանակի կողմից Գյանջայի ռազմական ավիաբազային հասցրած հարվածի հետևանքները ցույց տալու համար «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում հստակ երևում է, որ տարածքում թուրքական բանակի համազգեստով զինծառայողներ են կանգնած:

Ադրբեջանի նախագահի օգնականը, հասկանալով իր սխալը, ջնջել է այդ լուսանկարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել