Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ նախագահը պատմում է, թե ինչ է արել Լեւոն Մնացականյանը՝ Շոշ գյուղի մարտերում

Նոյեմբեր 11,2020 21:55 Share

Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի՝ պատերազմում կատարած ռազմական գործողության մասին ուշագրավ բան պատմեց։

Արայիկ Հարությունյանն եթերում անդրադարձել է դավաճաններին եւ դասալիքներին։      

ԱՀ նախագահն անդրադառնալով ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ստորագրած փաստաթղթին, ասաց, որ ստիպված են արել․«Կրկնում եմ՝ Ստեփանակերտն արդեն հանձնում էինք րոպեների ընթացքում։ Ով ասի՝ ոչ, կհարցնեք՝ որտե՞ղ է եղել այդ օրը։ Կարող է եղել է Ղայբալիշիմի մի դիրքում, բայց Քյոսալարի դիրքը բաց էր, թիկունքով կարողանում էին մտնել, Շոշ գյուղի առաջը մարդ չկար։ Ի դեպ, մի բան պատմեմ, խոստացել էի փակագծեր բացել։ Երբ շնորհակալություն էի հայտնել մեր գեներալ- լեյտենանտ, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, ասեմ ինչի համար՝ մի քանի օր այդ ամբողջ մի քանի կիլոմետր հատվածում զորք չունեինք, ում դնում էինք՝ փախչում էին։

Լեւոն Մնացականյանն էր կառավարում այդ ամբողջ բնագիծը եւ իր հմտությամբ, օգտագործելով մեր բանակի հրետանին, կարողացել է ոչ միայն հետ մղել հակառակորդի հարձակումները, այլեւ կարողացել է այնպիսի տպավորություն ստեղծել, որ այդ ամբողջ երկայնքով ունենք զորք։ Ով այդ վերջին մի քանի օրերին եղել է Շոշի հատվածում, որը սկսում է Թոփխանա հատվածից մինչեւ Սավոշեն, ի՞նչ վիճակում էր գտնվում։

Արդյոք պաշտպանված է եղել մեր այդ սահմանը, որից հետո Ստեփանակերտն է, արդոք բոլորը պատրաստ էին մեռնել այդ խրամատում, որպեսզի թշնամին չմտնի Ստեփանակերտ, մնացածը հատվածը չեմ ասում։ Ինչպես էին շատերը թողնում դիրքերը։ Չհրապարակենք ոչ մի բան՝ արցախյան նույն այդ մեր գյուղերի բնակիչները, որոնք աշխարհազոր էին ու գտնվում էին այդ դիրքերում։ Չմանրամասնեմ, բավարարվենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30