Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվելը Փաշինյանի ռեժիմի առաջին զոհերից ու հալածվածներից մեկն է». Դավիթ Շահնազարյան

Նոյեմբեր 20,2020 22:02

«Մենք այսօր բոլորս սգում ենք, որովհետեւ մեզնից հեռացավ արցախյան ազատամարտի հերոսներից մեկը, ազատամարտի խորհրդանիշներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ Մանվելը Փաշինյանի ռեժիմի առաջին զոհերից ու հալածվածներից մեկն է»,- այսօր Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, որը առաջիններից մեկն էր, ով պաշտպանեց Մանվել Գրիգորյանին, երբ հարուցված քրգործից հետո հասարակության մի ստվար զանգված կոշտ քննադատության էր ենթարկում նրան:

Շահնազարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանին բարոյական հարված էին ուզում հասցնել Փաշինյանն եւ նրա իշխանությունը, բայց չստացվեց. «Ողջ հայ ազգի համար այս կրիտիկական ծանր պայմաններում սա եւս մի մեծ կորուստ է եւ ի տարբերություն Փաշինյանի եւ իր ողջ դավաճան թիմի, Մանվելը հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի որպես ազգային հերոս, որը նույնիսկ առողջական այս ծանր վիճակում մասնակցեց նաեւ այս պատերազմին»:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մի քանի անգամ Մանվել Գրիգորյանին այցելել է հիվանդանոցում, մայիսի 8-ին էլ Մարտակերտում հանդիպել է Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարենին. «8-ի երեկոյան էլի զանգահարեցի, ինքը հիվանդանոցում էր, խոսեցի իր հետ, գիտեի, որ վիճակն արդեն մոտ էր կրիտիկականին: Ինքը առաջին օրվանից կիսել է բոլոր այն տեսակետները, ինչպես ես ու իմ գործընկերները դեռ 2018-ից ասում ենք՝ այս իշխանությանը դրսի ուժերը, որոնց մաս են կազմում Ադրբեջանը եւ Թուրքիան, Հայաստանում իշխանության են բերել, որ կատարի իր գործը՝ Արցախ՝ իշխանության փոխարեն: Այս իշխանությունն իր սեւ գործը դեռ չի ավարտել ու ինչպես երբեք մեզ հիմա պետք է ողջ հայության միասնություն՝ ոչ միայն նրանց հեռացնելու համար, այլ նաեւ այն ծանր, նոր մարտահրավերները, որոնք այս իշխանության վարած քաղաքականության արդյունք է, դրանք հաղթահարելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30