Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում. «Ջութակահար Բորյայի» հիշատակը վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ». Արայիկ Հարությունյան

Դեկտեմբեր 10,2020 14:26

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Արցախի նվիրյալ զավակ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Շիրինի Բաբայանի մահվան մասին:

Անվանի երաժիշտն արժանիորեն վայելում էր իր հայրենակիցների անկեղծ սերն ու հարգանքը: Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով նրանց հիշատակը։

Մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Բորիս Բաբայանն արժանացել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին:

«Ջութակահար Բորյայի» պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031