Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան. Մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված

Դեկտեմբեր 14,2020 00:15

Քիչ առաջ, ինչպես տեղեկացնում են ականատեսները, ավտոբուսներով ու մարդատար մեքենաներով լի զինվորականներ են ուղեւորվել դեպի Կապան։ Այս մասին մեզ տեղեկացրին գորիսեցիները։

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների, այսօր՝ ժամը 19:30-ի շրջանականերում թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ, Կապանի պաշտպանական դիրքերի վրա (օդանավակայանի ճանապարհ տանող հատվածն է):

Կապանում հայտարարվել է №1 դրություն, հակառակորդը կես ժամ անդադար կրակել է: Հակառակորդը 40 րոպե առաջ դադարեցրել է կրակը՝ հայկական կողմին 10 ժամ ժամանակ տալով պաշպանական դիրքերը թողնելու համար: Սյունիքի մարզպետարանը հերքեց տեղեկատվությունը։

«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է»,–ասված է հայտարարության մեջ։

Aravot.am-ի հետ զրույցում ագարակցիները նույնպես նշեցին, որ օրվա ընթացքում հանգիստ է եղել, ոչ մի կրակոց, դիրքային առաջխաղացում չկա։ «Մեր ինքնապաշտպանական ջոկատը, կամավորները, ՄՈԲ–ի տղաները սահմանում ենք գյուղի։ Արտառոց ոչինչ էսօր չի նկատվել»,-ասաց կամավոր Գեւորգ Մարգարյանը։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Aravot․am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ որ մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված։ Ուժեղացված հսկողություն է իրականացվում»։ «Կրակոց չի եղել, պարզապես իրենց կողմից մեր դիրքերում կանգնած տղերքին ասել են հեռանան դիրքերից»,–ասաց մարզպետը։

Ինչ վերաբերում է Կապան զորք ուղեւորվելուն, ապա մարզպետը ասաց, որ «հերթափոխի են գալիս հավանաբար, հրամանատարները ուժեղացնում են հսկողությունը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031