Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Սամպդորիայի դեմ «Ռոմայի» ամբողջ հանդիպմանը

Հունվար 03,2021 22:30

Հորդառատ անձրեւի պայմաններում «Սամպդորիայի»  նկատմամբ 1:0 նվազագույն հաշվով հաղթանակ տանելուց հետո  «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է. «Մեր համար ամենակարեւորը հաղթանակն է: Թիմում ամեն բան լավ է, մենք շատ ենք աշխատում եւ դառնում ենք ավելի կայուն: Այսօր մենք ամբողջությամբ վերահսկում էինք խաղը եւ արժանի էինք երեք միավորի: Մենք կարող էինք նաեւ ավելի շատ գոլ խփել»:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Անդրադառնալով ձմեռային տրանսֆերային պատուհանին՝ Ֆոնսեկան ասել է. «Տեսնենք, թե ինչ կլինի հունվարին: Ես շփվում եմ ղեկավարության հետ, նրանք գիտեն, թե թիմին ինչ է պետք»,-մարզչի խոսքերը մեջբերում է DAZN-ը:

«Ռոման» 15 խաղում վաստակել է 30 միավոր եւ A սերիայի մրցաշարային աղյուսակում հանգրվանել է երրորդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031