Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել. Արսեն Թորոսյան

Փետրվար 11,2021 17:46 Share
Աջակցեք aravot.am-ին

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն անհետ կորած զինծառայողների հարազատներին ասել է. «Պետք է շնորհակալ լինեք, որ այդ 5 գերուն բերել ենք»: Ի պատասխան՝ ծնողները շոկոլադ ու ծաղիկներ են ուղարկել: 

Դրանից հետո Արսեն Թորոսյանը ՖԲ գրառմամբ պարզաբանել է.

«Մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների հարգելի հարազատներ,

Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:

Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։

Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: