Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի որ իշխանությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի պետականությունը, այդ գործը իրենց վրա պետք է վերցնեն հայկական քաղաքական կուսակցությունները․ Արման Բաբաջանյան

Փետրվար 20,2021 21:01

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի դեմ թշնամու սանձազերծած պատերազմը չի ավարտվել: Արտաքին ուժերի ոռոգմամբ մեր պետության դեմ հայտարարված ճակատամարտը այսօր շարունակվել է Երևանի կենտրոնում:

Քանի որ իշխանությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի պետականությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը, այդ գործը անհապաղ իրենց վրա պետք է վերցնեն հայկական քաղաքական կուսակցությունները:

Բոլոր օրինական միջոցների գործադրմամբ պետք է անողոք պայքար սկսել Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների դեմ:

Ներում չի լինելու ներքին ալիևների և էրդողանների նկատմամբ:

Բոլոր ողջամիտ և հայաստանամետ գործիչներին և քաղաքական կուսակցություններին՝ Ի ԳՈՐԾ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728