Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Կոստանյան. Եթե խնդիր կա, բացեիբաց ներկայացրեք, իրավունք չունեք թաքուն գործընթացներ իրականացնելու սահմանում ապրող բնակչի թիկունքում

Մարտ 08,2021 17:41

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ երեկոյան և այսօր այցելել ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Կայանավան/Բարխուդարլի, Ազատամուտ համայնքներ։

Զրուցել ենք տեղի բնակչության, նաև Կիրանցի համայնքապետի հետ։ Ազատամուտում ևս հանդիպել ենք բնակիչներին։

Այս պահին ամեն բան հանգիստ է, մարդիկ իրենց առօրյայով են զբաղված, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ լուրեր են տարածվում և ինչի համար։

Սահմանում ապրող բնակիչն ու դիրքում կանգնած զինվորն անտրտունջ պահում են իրենց հողը։
 

Սոցիալական ցանցերում քննարկման առարկա դարձած վիճահարույց տեղերը` ըստ Գուգլի քարտեզում արված նշումների, անհանգստացրել են թե’ մեզ, թե’ բնակիչներին, և եթե իսկապես երբևէ հարց առաջանա այս տարածքների սահմանազատման վերաբերյալ, այս իշխանությունները պետք է պատասխան տան` ինչո՞ւ պաշտոնապես հերքեցին այսօր տարածված լուրերը։

Դուք պարզապես չունեք ոչ մի իրավունք` թաքուն գործընթացներ (եթե այդպիսիք կան) իրականացնելու սահմանում ապրող բնակչի թիկունքում։ Եթե խնդիր կա, բացեիբաց ներկայացրե՛ք այն մարդկանց, մի’ թողեք կրքեր բորբոքվեն, տեղեկություններն էլ հազար ու մի զեղումներով խուճապ տարածեն առօրյա հոգսով, պատերազմից դեռևս ուշքի չեկած քաղաքացու մոտ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031