Լրահոս
Օրվա լրահոսը

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ. «Պաշտոնական դիրքորոշման բացակայությունը հուսահատության աստիճան վհատեցնում է»

Մարտ 17,2021 19:32

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն իր ՖԲ էջում կատարել է հետեւյալ գրառումը.

Թշնամու վանդալիզմի ակտերին քաջածանոթ հադրութցիները ոչ այնքան զարմանում ու զայրանում են «հարևան» դիկտատորի անվերջ ինքնքահաստատման դրսևորումներից, ուրիշինը սեփականելու մոլուցքից`սիրելի Խորն աղբյուրում դրոշի տեղադրումից, Տողի մելիքական ապարանքում հնչեցրած բարբաջանքից, նախամարդու եզակի հետագիծ` Ազոխի քարանձավն Ադրբեջանի պատմական ժառանգության անքակտելի մաս հռչակելուց, սուրբ Հարություն եկեղեցին էլ ուդիների սրբավայր համարելուց, որքան հայկական կողմի անընդունելի լռությունից ու չարդարացված հանդուրժողականությունից: Ի վերջո, լավ գիտեն ռազմական հանցագործի մանիակալ, արմենոֆոբ էության մասին, այլապես չէր հրահանգի հուշարձաններից մաքրել հայերեն գրությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը կթույլատրեր ժամանել Արցախ և անցկացնել պատմական հուշարձանների գույքագրում: Միջազգային օրենքների Ադրբեջանի խախտման այս աղաղակող փաստերի հանդեպ նույն միջազգային ատյանների դռները չբախող ու չբարձրաձայնող պաշտոնական դիրքորոշման բացակայությունը հուսահատության աստիճան վհատեցնում է:
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ դիմում է ՀՀ և ԱՀ իշխանություններին, ԵԱՀԿ ՄԽ-ին, ՄԱԿ-ին ու համապատասխան միջազգային ատյաններին` ճանաչեք ռազմական հանցագործության չընդհատվող փաստերը և պաշտպանեք արցախցու ինքնության իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031