Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրավիրել ենք բարձրագույն սպայական կազմին՝ քննարկելու այսօր երկրում տիրող արդիական հարցերի շուրջ լուծումներ գտնելու հիմնական ուղիները». Արտակ Թովմասյան

Մարտ 29,2021 20:22

Այսօր «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր հավաք՝ «Անվտանգության անկախ խորհուրդ ձեւավորելու» եւ Հայաստանի անվտանգային արդի խնդիրները քննարկելու նպատակով:

Այդ առնչությամբ նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջով մեր բանակի կայացմանը մասնակից բանիմաց, հարուստ փորձ ունեցող, պետականամետ եւ նվիրյալ սպաներին, իրավապահ համակարգի եւ ռազմական գործի գիտակներին հրավիրել էր կառուցողական քննարկման:

Լրագրողների հետ ճեպազրույցում Արտակ Թովմասյանն ասաց, որ այս ձեւաչափն առաջին անգամ է կիրառվում. «Հրավիրել ենք բարձրագույն սպայական կազմին՝ քննարկելու այսօր երկրում տիրող արդիական հարցերի շուրջ լուծումներ գտնելու հիմնական ուղիները»:

Նա ակնկալում է, որ բանակի ներկայացուցիչները կբարձրացնեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները ու միասին կփորձեն լուծումներ գտնել: Օրակարգում է նաեւ գերիների հարցը: Քննարկումը դռնփակ ձեւաչափով է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031