Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգավորում ենք օրգանիզմի թթվահիմնային միջավայրը․ ափսեն կանաչ բանջարեղենով հարստացնելու մի քանի լուրջ պատճառ

Մայիս 02,2021 23:00

Թթվահիմնային հավասարակշռությունը (pH) օրգանիզմի առողջության ցուցիչն է, որի տեղաշարժն այս կամ այն կողմ՝ «թթվայնացումը» կամ «հիմնայնացումը», կարող է մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։ Ինչպես հասկանալ, որ խախտվել է օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը՝ ներքին միջավայրի ջրածնային ցուցիչի (pH-ի) համեմատական կայունությունը։

Մարդու արյան pH-ը 7, 35-7, 45 է, որի նույնիսկ աննշան թվացող տեղաշարժն անդրադառնում է նյութափոխանակության պրոցեսների, ֆերմենտների ակտիվության վրա և հանգեցնում օրգանիզմի կանոնավոր գործունեության խանգարումների․ մարդը սկսում է հիվանդանալ։

Ինչի՞ հետ է կապված մարդու օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը․ առաջին հերթին՝ ամենօրյա սովորությունների՝ քնի, սթրեսի, ծխելու, սննդակարգի հետ։

Եթե օրգանիզմում գերակշռում է թթվային միջավայրը, իմունային համակարգը դժվարանում է պայքարել հիվանդությունների, բակտերիաների ու չարորակ նորագոյացությունների դեմ։

Երբ սննդակարգում գերակշռում են մսամթերքը, կաթնամթերքը, շաքարն ու վերամշակված մթերքները, օրգանիզմը գործի է դնում հիմնային հանքանյութերը (կալցիում, նատրիում, կալիում, մագնեզիում)՝ ավելորդ թթվայնությունը չեզոքացնելու համար։ Արդյունքում նվազում է անհրաժեշտ հանքանյութերի պաշարը, ինչը բացասաբար է անդրադառնում առողջության վիճակի վրա։

Մասնագետները ենթադրում են, որ ացիդոզը (լատ.՝ acidus – թթու), թթվահիմնային հավասարակշռության տեղաշարժ, երբ նյութափոխանակության խանգարման հետևանքով օրգանիզմում կուտակվում են թթու նյութեր) կարող է խթանել օրգանիզմում նորագոյացությունների զարգացումն ու աճը։

Ալկալոզը (տեղաշարժ հիմնային կողմը) դրսևորվում է արյան մեջ բիկարբոնատի ավելցուկով, արյան թթվայնության կտրուկ կորստով, ախծաթթու գազի ցածր ցուցանիշով։

Ալկալոզի առաջացման պատճառներից մեկը կարող է լինել կալիումի ու քլորի անբավարարություն խթանող որոշ դեղամիջոցների ընդունումը։

Ազդանշաններ, որոնք հուշում են օրգանիզմում թթվային միջավայրի գերակշռության մասին 

  • Բորբոքված, հեշտ գրգռվող լնդեր,
  • շնչառական օրգանների խնդիրներ,
  • թուլություն,
  • ավելորդ քաշ,
  • միզաթթվի կուտակման հետևանքով առաջացած հոդացավեր,
  • ալերգիկ ռեակցիաներ,
  • ակնե, մաշկի չորություն,
  • թույլ իմունիտետ, պարբերաբար կրկնվող հարբուխ,
  • արյան շրջանառության խանգարումներ (վերին և ստորին վերջույթների սառնություն),
  • թույլ, ճյուղավորված մազեր,
  • սնկային հիվանդություններ,
  • քնի խանգարումներ, պարբերական բնույթ կրող գլխացավեր,
  • այսպես կոչված ոսկրային խիթեր, ոսկորների փխրունություն,
  • երիկամների ու միզապարկի ինֆեկցիոն հիվանդություններ,
  • ցավեր պարանոցի, մեջքի ու գոտկատեղի շրջանում,
  • վաղաժամ ծերացում,
  • սիրտ-անոթային հմակարգի հետ կապված խնդիրներ։

Այժմ խոսենք հիմնային միջավայրի մասին

Հիմնային դիետան շատ հաճախ է նշանակվում քրոնիկական մի շարք հիվանդությունների դեպքում, սակայն հիմնային միջավայրի գերակշռությունը ևս անառողջ է։

Ազդանշաններ, որոնք հուշում են օրգանիզմում հիմնային միջավայրի գերակշռության մասին

  • Մկանների ջղակծկումներ,
  • սպազմատիկ դրսևորումներ,
  • դյուրագրգռություն և տրամադրության փոփոխություններ,
  • ծակծկոցներ վերջույթների մատների, բերանի շրջանում։

Ինչպես կարգավորել օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը

Օրգանիզմը թթվահիմնային հավասարակշռությունը վերականգնելու համար, կարծես թե «խլում է» անհրաժեշտ տարրերը որոշակի հատվածներից, ինչը կարող է խախտել օրգանիզմի նորմալ աշխատանքը։

Մեր սննդակարգը գլխավորապես կազմված է թթվայնացնող մթերքներից՝ միս, հատիկավորներ, շաքար և ավելի քիչ չափաբաժին է հասնում հիմնային խմբի մթերքներին (մրգեր, բանջարեղեն)։ Վնասակար սովորությունները, ինչպես նաև սուրճի չարաշահումը նույնպես թթվայնացնող ազդեցություն ունեն։

Մարդու մարմինը մոտավորապես 20 տոկոսով թթվային է, 80 տոկոսով՝ հիմնային։ Ուստի տրամաբանական է սննդակարգը ևս այդ սկզբունքով կազմելը՝ 20 տոկոսը հատկացնելով թթվային միջավայր, 80 տոկոսը՝ հիմնային միջավայր ստեղծող մթերքներին։

Շատերը թթվահիմնային հավասարակշռությունը շփոթում են ստամոքսի թթվայնության հետ։

Արժե իմանալ, որ նորմալ գործող ստամոքսում pH ցուցիչը թթվային է․ դա անհրաժեշտ է մարսողության գործընթացի համար։ Հիմնայնությունն առաջանում է մարսումից հետո։ Օրինակ՝ կիտրոնը կամ նարինջը թթվային են համարվում, սակայն մարսելուց հետո ցիտրուսային այդ մրգերն օրգանիզմն ապահովում են հիմնային հանքանյութերով։

Հիմնային ազդեցությամբ են օժտված բոլոր մրգերն ու բանջարեղենը, մասնավորապես կիտրոնը, ծիրանը, խաղողը, տանձը, կաղամբի տեսակները և այլն։

Եվ այսպես, օրգանիզմի pH հավասարակշռությունը վերականգնելու համար՝

  • Խմել բավականաչափ ջուր։
  • Հնարավորինս նվազեցնել թթվային մթերքների օգտագործումը։
  • Սննդակարգում ներառել կանաչ բանջարեղեն, օգտագործել կանաչ հյութեր ու սմուզիներ։
  • Նախապատվությունը տալ հակաօքսիդանտներով հարուստ մթերքներին։
  • Հրաժարվել վերամշակված, արագ սննդից, վնասակար սովորություններից։
  • Ֆիզիկական վարժություններ կատարել։
  • Նվազեցնել սթրեսի ազդեցությունը։
  • Կարգավորել քունը։

Այս պարզ կանոնները առողջության ոսկե միջինը գտնելու լավագույն ճանապարհն են։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

ԱՂԲՅՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31