Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք` Միդլհարնիսում 2-րդ աշխարհամարտի ընթացքում զոհված հայ զինվորների հիշատակին

Մայիս 05,2021 11:23 Share

Հիշատակման այս օրը՝ մայիսի 4-ին, հոլանդացիները հարգանքի տուրք են մատուցում 2-րդ աշխարհամարտում և այլ կոնֆլիկտներում զոհվածների հիշատակին:

Այս տարի ևս ըստ ձևավորված ավանդության, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիգրան Բալայանը այսօր Հիշատակի օրը այցելեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Միդլհարնիսում նահատակված հայ 7 զինվորների հիշատակին:

Գրեթե ամեն տարի Մայիսի 4-ին՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Միդելհարնիսում Հայաստանի գործող դեսպանների ու տեղական իշխանությունների հետ համատեղ, մշտապես այցելել ու ծաղիկներ են խոնարհել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայորդիների գերեզմաններին:

Նիդերլանդական օրագիրը մի քանի անգամ ուղիղ ռեպորտաժններ է վարել Հայ նահատակված 7 զինվորների հուշարձանից:

Հատվածներ 2017 և 2019 թ.թ. ուղիղ ռեպորտաժներից.

2017

2019

Ազգային հուշարձան Ամստերդամի Դամ հրապարակում, որտեղ անցկացվում է ամենամյա հիշատակի արարողությունը

Հիշատակի պաշտոնական արարողությունը ավանդաբար անցկացվում է Ամստերդամի Դամ հրապարակում: Այնտեղ են այցելում նախարարների կաբինետի անդամները (Նիդեռլանդների կառավարություն), թագավորական ընտանիքը, գեներալներ, Դիմադրության շարժման անդամներ, և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երեկոյան ժ. 20.00-ին լռության րոպե է: Կանգնում է հասարակական տրանսպորտի և ճանապարհային երթևեկության շարժը:

Նիդերլանդական օրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31