Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Քարամյան. «Եռաբլուրում հանգչող բոլոր տղաներն էլ մեր զավակներն են»

Մայիս 08,2021 20:31

«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունն այսօր այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակին:

ՀԿ գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը Aravot.am-ին ասաց. «Դիզակը Հադրութի հին անվանումն է, եւ մենք վերադառնում ենք մեր պատմական երկիր: Մենք կազմակերպությունը ստեղծել ենք, որպեսզի զբաղվենք Հադրութի շրջանից բռնագաղթած բնակիչների իրավաքաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական, առողջական եւ այլ հարցերով: Մենք խնդիրները բարձրացնում ենք կառավարության, ԱԺ-ի, նաեւ՝ Հայաստանում գործող դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների առջեւ»:

Տիկին Քարամյանը նաեւ նշեց, որ Եռաբլուրում հանգչում են բազմաթիվ հադրութցիներ: «Մենք բոլորին չենք ճանաչում, սակայն ոչ մի նշանակություն չունի, թե ով որտեղից է: Եռաբլուրում «մշտական բնակություն» հաստատած բոլոր տղաներն էլ մեր զավակներն են: Ժամանակին մենք նշում էինք մայիսյան եռատոնը, սակայն այսօր նշելու բան  չի մնացել: Միայն այցելում ենք հավերժի ճամփան բռնած մեր երիտասարդներին՝ նրանց մեր երախտագիտությունը հայտնելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31