Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ պատճառներից մեկն էլ Փաշինյանի՝ ԱԳՆ համակարգը շրջանցելն ու Ադրբեջանի հետ այլ խողովակներով գաղտնի պայմանավորվածությունների գնալն է». Տիգրան Աբրահամյան

Մայիս 31,2021 23:55

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրեր առաջ, երբ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանի հետ էինք հանդիպել, իր անուղղակի խոսքից հասկացա, որ այդ պաշտոնում մնալու մտադրություն առանձնապես չունի։

Բայց իմ տպավորությամբ, նա իր պաշտոնին պատրաստվում էր հրաժեշտ տալ հունիսի 20-ի քվեարկությունից անմիջապես հետո՝ համենայնդեպս իր խոսքի կոնտեքստից դա էր բխում։

Այս պաշտոնաթողությունն ինձ հուշում է, որ իրավիճակը զարգանում է կանխատեսվածից շատ ավելի վատ սցենարով, որի պայմաններում ԱԳ նախարար 20 օր չսպասեց։

Չի բացառվում, որ պատճառներից մեկն էլ Փաշինյանի՝ ԱԳՆ համակարգը շրջանցելն ու Ադրբեջանի հետ այլ խողովակներով գաղտնի պայմանավորվածությունների գնալն է։

Ընդհանրապես դիվանագետի հետ հանդիպումը շատ անկեղծ մթնոլորտում անցավ, չնայած Այվազյանի գրեթե բոլոր ձևակերպումները դիվանագիտական նուրբ փաթեթավորումներ ունեին, սակայն ակնհայտ էր, որ ներսում՝ ԱԳՆ-վարչապետ հարաբերությունները սկզբունքների, մոտեցումների առումով, ակնհայտ տարբերվող էին։

Մի խոսքով, ԱԳ նախարարի հրաժարականն ու դրա պատճառների վերաբերյալ մեկնաբանությունները հուշում են, որ իրադարձությունները արտաքին ճակատում անկանխատեսելի, անվերահսկելի փուլ են մտել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31