Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Դարչինյանի մրցակիցը չի ներկայացել մրցավայր

Հունիս 04,2021 14:42 Share

Փարիզում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային Արման Դարչինյանին հաղթանակ կշնորհվի, եւ նա պայքարը կշարունակի հաջորդ փուլում: Բանն այն է, որ վանաձորցի բռնցքամարտիկը այսօր պետք է մենամարտեր Իռլանդիայի ներկայացուցիչ Միշել Նեյվինի հետ, սակայն վերջինը չէր ներկայացել մրցավայր: Արման Դարչինյանին օլիմպիական ուղեգիր նվաճելու համար բավական է տոնել մեկ հաղթանակ:

Այսօր մեր տղաներից ռինգ մտնելու է միայն  81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, որի մրցակիցը խորվաթ Լուկա Պլանտիչն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել