Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկել այն ուժի օգտին, որը հազարավոր հայ երիտասարդների սպանության պատճառ չի դարձել. Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ

Հունիս 17,2021 09:54

Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդն իր խորը մտահոգությունն է հայտնում միմյանց նկատմամբ ակնհայտ թշնամանք քարոզող և իրավիճակը ծայր աստիճան ապակայունացնելու, անկախ պետականությունը կազմալուծելու միջոցով ինքնավերարտադրվելու ապազգային իշխանությունների փորձերի առնչությամբ:

Բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանի անվտանգությունը, հայ ժողովրդի ապագան, կոչ ենք անում՝

1.Դուրս գալ հոգեբանական և քաղաքական ապատիայից և ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ պասիվությունը թույլ կտա ազգադավ իշխանությանը մեր երկիրը տանել վերջնական կործանման:

2.Ըստ համոզմունքի և ազատ կամքի քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, ով պատճառ չի դարձել հազարավոր հայ երիտասարդների սպանության և սրբազան հայրենիքից բռնի տեղահանության ու հողերի հանձնման թշնամուն, հայոց արժանապատվության կորստի և հանրային կյանքի բոլոր ոլորտների ու տնտեսության կաթվածահար վիճակի: Ազա՛տ եղեք վստահության ձեր ձայնը տալ նրանց, ովքեր իրենց կենսագրությամբ ապացուցել են հայրենիքն այս օրհասական վիճակից դուրս բերելու իրենց կարողությունը:

3.Համախմբվել՝ ապագա իշխանությունների հանդեպ սահմանելու քաղաքացիական վերահսկողություն և ստեղծելու հակակշիռների մեխանիզմ՝ ձևավորելու այնպիսի կառավարություն, որը հաշվի կնստի հասարակության, մասնավորապես մտավորականության և փորձագիտական հանրության կարծիքի հետ:  Միաժամանակ, կարևորում ենք համախմբումը՝ օգնելու նոր իշխանություններին լրջամիտ որոշումներ կայացնելու և երկիրը տանելու դեպի նոր ձեռքբերումներ և հաղթանակներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930