Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության կողմից հստակ կեցվածքի որդեգրումը՝ կասեցնելու Ադրբեջանի սադրիչ ոտնձգությունները ՀՀ սահմանների նկատմամբ

Հուլիս 20,2021 23:03

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահին

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս տիկին Նատալի Լուազոյի իր շնորհակալությունը հայտնեց  Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին մշտական ջերմ վերաբերմունքի, համավարակի ժամանակ, 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայաստանին և Արցախին ցուցաբերված զորակցության և աջակցության համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքներին, Արցախի ժողովրդի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի հոգևոր ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքին և հայկական սրբավայրերի պատկանելության կեղծման ձգտումներին։ Խոսվեց առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև տեղահանված արցախցի ընտանիքներին ի նպաստ Հայոց Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց միջազգային հանրության կողմից հստակ կեցվածքի որդեգրումը և առավելագույն ջանքերի գործադրումը՝ կասեցնելու Ադրբեջանի սպառնալիքներն ու սադրիչ ոտնձգությունները ՀՀ սահմանների նկատմամբ, նպաստելու առկա խնդիրների շուտափույթ հանգուծալուծմանը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը։

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031