Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Ասլանյանը դարձավ անողոք և կողմնակալ մրցավարության զոհ». մրցավարական հանձնաժողովի որոշման հետևանքով մարզիկը զրկվել է հաղթանակից

Օգոստոս 03,2021 12:08

Մեծ ցավով և հիասթափությամբ արձանագրում ենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձավ անողոք և կողմնակալ մրցավարության զոհ:

Տեսանյութում հստակ երևում է, որ Կարենը գործել է կանոնների սահմանում, վաստակել է 2 անգամ 2 միավոր, որից հետո էլ տուշեով հաղթել է մրցակցին: Գորգի մրցավարը և եզրային 2 մրցավարները ֆիքսում են մեր ըմբիշի հաղթանակը, սակայն եգիպտոսցի մարզիկի մարզիչը բողոքարկում է մրցավարների որոշումը, իսկ բողոքարկման ժամանակ մրցավարների որոշումը վերանայվում է մրցավարական հանձնաժողովի կողմից և հենց նրանց որոշման պատճառով էլ մեր մարզիկը զրկվում է իր հաղթանակից:

Սա անբացատրելի և անթույլատրելի գողություն է մեր մարզիկից:

Բողոքարկված հատվածը՝ տեսանյութում, հաշվի առնելով այն փաստը, որ ֆեյսբուքը կարող է ջնջել տեսանյութը՝ հեղինակային իրավունքներից ելնելով, տեղադրում ենք նաև հղում, որտեղ կա ամբողջական գոտեմարտի տեսագրությունը:

Wrestling – Armenia

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031