Լրահոս
Օրվա լրահոսը

Ի գիտություն, «գերազանցիկների»

Օգոստոս 25,2021 23:03

Քիչ առաջ լսեցի իշխող աղանդի «գերազանցիկ» աղջնակ պատգամավորների մտքերի գոհարները։ Նրանցից մեկը «անգիր» արած, արագ-արագ խոսում էր իբր իր կողմից արված հարցումների մասին, ըստ որոնց մենք պարտավոր էինք վերադարձնել «գրավյալ տարածքները», որ մեր իշխանությունները խաբել են հասարակությանը, որ այդ հողերը մերը չեն եղել, չի կարելի խոսել պատմական փաստերով։ Եվ վերջապես․․․օ՛յ․ օ՛յ․ օ՛յ, գոյություն ունի միջազգային իրավունք։

Մեկ ուրիշը, նույնպես «անգիր» արած,խոսում է, որ 30 տարի Հայաստանում չի եղել ոչ խաղաղություն, ոչ անվտանգություն։

Հրաշալի է․․․

Հիշեցի տարրական դասարանների տարիները։ Դասարանում կային գերազանցիկ աղջիկներ։ Նրանք անգիր,առոգանությամբ արտասանում էին ոչ միայն մանկական բանաստեղծություններն, այլև պատմողական, թվաբանության դասերը։ Երբ նրանց պատահականորեն ընդհատում էին, նրանք շփոթվում էին և սկզբից սկսում սերտած տեքստը։ Իսկ հարցերին պատասխանում էին նույն ձևով՝ տեքստը սկսելով։

Իսկ այժմ, արդեն լուրջ։

Այդ ձեր մասնակցած բարձր մակարդակի սեմինար-դասընթացներում ձեզ չե՞ն բացատրել, օրինակներ բերել, որ միջազգային իրավունք կոչվածը տարբեր, բազմակի ստանդարտներով է գործում։ Օրինակները բազմաթիվ են։Չե՞ն ներկայացրել, մասնավորապես , Կիպրոսի օրինակը։ Եվ ձեզ թվում է, որ ձեր սիրելի Ադրբեջանը հետևելով միջազգային իրավունքին, զորքերը հե՞տ է քաշելու Հայաստանի տարածքից։ Ո՛չ և ևս մեկ անգամ՝ ոչ։ Ադրբեջանը չի թաքցնում իր հավակնությունները ողջ Հայաստանի նկատմամբ։Իսկ միջազգային իրավունք պաշտպանող, ձեր պաշտելի կառույցները ոչ միայն լուռ են, այլև Ադրբեջանին համարում կարևոր գործընկեր։Եվ եթե ինքներս չքշենք ադրբեջանական զինվորներին, ապա Ադրբեջանն ու Թուրքիան թքած ունենալով ձեր միջազգային իրավունքը կլանեն ողջ Հայաստանը, այն համարելով պատմական Ադրբեջան։ Իսկ դուք ծաղրում եք մեր իսկապես պատմական հիշողությունը։

Այժմ մյուս կորիֆեյին պատասխանեմ։

Աշխարհում չկա որևէ պետություն, որը 100%-ով ապահովում է իր անվտանգությունը։ Պետական անվտանգության հարցը, ցանկացած կառավարության ամենօրյա գործն է։ Համոզված եղեք, եթե մենք չունենայինք Արցախի հիմնախնդիր, մեր անվտանգության հարցը շատ ավելի վտանգված կլիներ։ Ինչպես Նախիջևանը, այնպես էլ Արցախը հայաթափ եղած կլինեին և ադրբեջանա-թուրքական տանդեմը դե ֆակտո, վաղուց գրաված կլիներ Հայաստանը։ Այո՛, մեր անվտանգության հիմնական գործոնը ազատ Արցախն էր։

Խաղաղություն կա՞ր, իհարկե՝ ոչ։ Եվ երբեք չէր լինելու և չի լինի։ Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը լավագույնն էր։ Այժմ մենք ունենք և կունենանք կամ պերմանենտ պատերազմ, կամ Հայաստանի և Արցախի կորուստ, բայց ոչ երբեք խաղաղություն։ Թե՞ հենց Հայաստանի և Արցախի կորուստն է ձեր երազած խաղաղությունը։

Հավանաբար․․․

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031