Լրահոս
Օրվա լրահոսը

«Նյու Յորքում վերահաստատել եմ՝ ՀՀ-ն պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը համանախագահության ձևաչափում». Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 01,2021 14:11

«Նյու Յորքում վերահաստատել եմ՝ ՀՀ-ն պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը համանախագահության ձևաչափում հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,-Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը հավաստիացրեց՝ հայ-չեխական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, երկուստեք առկա հետաքրքրությունների վրա: ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց՝ գործում է Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որն իր հինգերորդ նիստն առաջիկայում կունենա Երևանում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշմանը՝ Արարատ Միրզոյանն ասաց. «ՀՀ-ն բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը, աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության երկարատև կայուն լուծման փնտրտուքին»:

Խոսելով սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում ունեցած հանդիպումների մասին՝ նա ասաց. «Նյու Յորքում ունեցա ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպում, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցա հանդիպումներ, որոնք գալիս են փաստելու, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031