Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար իրար ծեծելու մասին նյութը՝ դատախազության ուշադրության կենտրոնում

Հոկտեմբեր 18,2021 19:01

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը երեկ  լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել  էր, թե  իրենց խոսակցություններ են հասել այն մասին, որ  ընտրությունների նախօրեին ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար իրար են ծեծել,  այնուհետ  կռիվը շարունակվել է թիվ 25 դպրոցի մոտ։

«Aravot.am»-ի «ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար իրար են ծեծել» հրապարակումը և տեսանյութը տեղադրել էր նաև Shamshyan.com կայքը, որն էլ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանի հանձնարարականով  «Aravot.am»-ի այդ հրապարակման հիման  ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում։

Հանգամանքները պարզվում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031