Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ թեկնածու Վահան Ղազումյանի վստահեցմամբ՝ տեղացիների մեծ մասը ցանկանում է լքել երկիրը և չի պատրաստվում մասնակցել ընտրություններին

Նոյեմբեր 05,2021 16:51

Տավուշի մարզում նոյեմբերի 14-ին կայանալիք Իջևանի ՏԻՄ ընտրություններին տեղացիներից շատերը չեն էլ պատրաստվում մասնակցել:

Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերից «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակը գլխավորող Վահե Ղազումյանը, որն ընդգծեց, թե իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղացիների հետ հանդիպման ժամանակ մեծ հիասթափություն է նկատել մարդկանց մոտ․

«Մենք որոշել ենք, որ թիմային այցեր չենք կատարելու և իրականացնում ենք անհատական այցեր գյուղերում և շրջաններում: Անկեղծ ասած՝ մարդկանց մեծ մասի մոտ լուրջ հիասթափություն կա քաղաքական դաշտից և հիմնականում մարդիկ չեն էլ ուզում գնալ ընտրություններին»:

Ղազումյանի փոխանցմամբ՝ բնակիչների մոտ նաև մեծ անհանգստություն կա Տավուշի սահմանային տարածքների հանձնման հետ կապված լուրերի առնչությամբ, որը հանգեցրել է նաև մեծ հիասթափության, ինչի պատճառով շատերը ցանկություն ունեն երկիրը լքելու․

«Կա նաև ապրուստի լուրջ խնդիրը, որը համատարած բոլոր մարզերին է վերաբերում և Տավուշն էլ բացառություն չէ: Կա աշխատանքի լուրջ խնդիր, իսկ մթերքը գնալով թանկանում է, որը ավելի ծանր վիճակ է ստեղծում հատկապես ձմռանը: Մենք պետք է մարդկանց մեջ հույսը վերադարձնենք՝ այլ տարբերակով անհնար է ապրել»:

Ղազումյանը նաև նշեց, որ անգամ եթե իրենք չհաղթեն ընտրություններում՝ համագործակցելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, քանի որ իրենց մեջ չկա թշնամական տրամադրվածություն և բոլորն էլ ճանաչում են իրար և հարգում են․

«Իհարկե, կոալիցիա չենք կազմի, սակայն աշխատանքային համագործակցություն կլինի, քանի որ բոլորին շատ լավ ճանաչում եմ և մեր միջև թշնամական ոչ մի տրամադրվածություն չկա»։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին տեղի ունենալիք Իջևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930