Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունկնդրի կողմից մեծ աջակցություն եղավ». վերջերս զորացրված բիթբոքսերը՝ համերգի մասին

Նոյեմբեր 08,2021 12:11

Օրերս կայացավ բիթբոքսեր Հայկ Սնխչյանի՝ Shady-ի համերգը: Aravot.am-ի հետ զրույցում Հայկը նշեց, որ իրենց համար շատ կարեւոր էր գործընկերների հետ կազմակերպել հիփ հոփ երեկո ՝ բիթբոքսի շեշտադրմամբ: «Քանի որ բիթբոքսը համարվում է հիփ հոփ մշակույթի հինգերորդ էլեմենտը, Բիթբոքսի ասոցիացիայով որոշեցինք կազմակերպել հիփ հոփ երեկո, որը 2021-ի ընթացքում հինգերորդն էր: Մեր նպատակն է հիփ հոփը զարգացնելը Հայաստանում»,-հավելեց մեր զրուցակիցը:

«Շեյդին» ասում է, որ սպասելիքները համերգից եւ ունկնդրից արդարացված էին, թեեւ, իր տպավորությամբ, փոքրիկ բացթողումներ կային, որոնք համերգից համերգ շտկվում են: «Կարեւորը, որ ունկնդիրը համերգը շատ լավ ընդունեց, բազմաթիվ հյուրեր ունեինք՝ շուրջ երեք տասնյակ, եւ զբոսաշրջիկներ կային, ու ռուսաստանցի պատգամավոր ու նախարար»,-ասաց մեր զրուցակիցը:

«Շեյդին» նշեց, որ իրենից բացի ելույթ են ունեցել այլ բիթբոքսերներ եւս՝ Էրիկ Հմայակյանը (Rico), Սեւան Շահնազարյանը (Sevan), Հմայակ Բեթ-Սարգիսը (Genius) Վազգեն Դանիելյանը (Elvinadan), մասնակցել են ռեփ մշակույթի ներկայացուցիչներ Գյումրիից՝ ABO-ն, Kol-ը, ինչպես նաեւ այլ երաժիշտներ՝ Koa-ն, Karlos Saha-ն, NAY374-ը, Rebeka-ն, DBand-ը:

Նրա համոզմամբ, երիտասարդությունը սկսել է ավելի շատ ճանաչել հայ բիթբոքսերներին, թեեւ ներկայումս բիթբոքս մշակույթն այդքան զարգացած չէ Հայաստանում, բայց փորձում են այնպես անել, որ տղաներն ավելի մեծ ճանաչում ձեռք բերեն:

«Ես եւ Սեւանը մի քանի ամիս է, ինչ զորացրվել ենք: Մենք փորձում ենք մեր բաց թողածը վերադարձնել, ու այդ առումով շատ հաճելի էր, որ ունկնդրի կողմից մեծ աջակցություն եղավ»,-ասաց «Շեյդին»: Նաեւ հավելեց, որ թեեւ համերգը շատ էներգիա էր խլել իրենցից, բայց անասելի զգացողություն են ունեցել ավարտից հետո եւ գերբավարավածություն ապրել: «Այսպիսի համերգներ էլի են լինելու, այնպես որ, խնդրում եմ հետեւել Հայաստանի բիթբոքսի ասոցիացիայի էջերին՝ նորություններին տեղեկանալու համար»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ 20-ամյա բիթբոքսեր Հայկ Սնխչյանը` «Շեյդի» բեմական անունով, առաջին հայն է, որը իբրեւ Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել է Աշխարհի բիթբոքսի առաջնությանը եւ առաջինն է, որի հոլովակը տեղադրվել է համաշխարհային հեղինակություն վայելող, բիթբոքսի թեմային վերաբերող ամենամեծ Swissbeatbox կազմակերպության բոլոր սոցիալական էջերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930