Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բիթբոքսերը հաղթել է Tezarean Beatbox Battle-ում

Փետրվար 03,2023 13:00

2022 թվականի հոկտեմբերի 28-ին ինստագրամյան հարթակում սկսվեց միջազգային «Tezarean Beatbox Battle»-ը, որը կազմակերպել էր միջազգային «Tezarekt» կազմակերպությունը՝ «Republik» կազմակերպության հետ համատեղ։ Առաջնությանը մասնակցում էր 150 բիթբոքսեր՝  աշխարհի տարբեր երկրներից, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի չեմպիոն Հայկ Սնխչյանը (Shady):

Առաջնությունը անցկացվեց 5 փուլով եւ 2 ուղղությամբ՝ ժյուրիի ընտրություն եւ հանդիսատեսի քվեարկություն։ Առաջնության յուրաքանչյուր փուլի առաջին հորիզոնականով եւ ձայների մաքսիմալ առավելությամբ առաջատարն էր Shady-ն։ Բոլոր փուլերը հաղթահարելով Shady-ն հասավ եզրափակիչ փուլ եւ հաղթեց հանդիսատեսի քվեարկության եւ ձայների առավելությամբ եւ ստացավ խոստացված մեծ կրիպտո եւ գումարային մրցանակները։

Հայկը այս տարվա հուլիսին կմեկնի Դանիա՝ որպես Դանիայի բիթբոքսի առաջնության ժյուրիի անդամ, ինչպես նաեւ օգոստոս ամսին Հայաստանի բիթբոքսի ասոցիացիայի մյուս տղաների եւ նախագահի հետ կմեկնի Գերմանիա՝ Աշխարհի բիթբոքսի առաջնության։

Տղաները կներկայացնեն Հայաստանը 3 տարբեր անվանակարգերում՝ սոլո, զույգ եւ խմբային։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
02.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728