Կառավարության դիմաց այսօր Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսային անցակետերի ապօրինի տեղադրման դեմ բողոքի ցույցի ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել։

Policemen arrest the protesters holding a protest action near the Government’s building of Yerevan, Armenia
«Այս երկիրը սիրող ինչքան մարդ կա, եթե բոլորդ դուրս չգաք, ուրեմն բոլորդ դավաճան եք։ Բոլորդ ինձ ճանաչում եք, արա՜, հելե՜ք․․․ով Ռոմանի անունն ուրանա․․․»,-բորբոքված բղավեց մի տղամարդ, ապա շրջվելով ու տեսնելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ երկու ձեռքերով քաշքշեց նրա վերարկուից ու գոռաց․ «Ոչ դաշնակ, ոչ էս, ոչ էն չի լինելո՜ւ, չի լինելու արա՜, լսա՞ր»։

Policemen arrest the protesters holding a protest action near the Government’s building of Yerevan, Armenia
Ոստիկանները վայրկյանների ընթացքում նրան հեռացրին ու նստեցրին ծառայողական մեքենան։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































