Լրահոս
Օրվա լրահոսը

Երասխում տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածքում խոցված ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Նոյեմբեր 12,2021 10:56

Արարատի մարզի Երասխ համայնքում տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինուժի կողմից նախիջևանյան ուղղությունից Հայաստանի տարածքում խոցված ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված երկու անդամների` ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի և մայոր Յուրի Վ. Իշչյուկի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշարձանները կանգնեցվել են «ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ և այլք։

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ «ՄԻՐ» ՄՀՀ-ին հողատարածք էր հատկացվել հուշարձանի տեղադրման և հետագայում ռազմապատմական հուշահամալիրի կառուցման նպատակով:

Ռուս օդաչուների կիսանդրիները մասն են այն մեծ հուշահամալիրի, որի կառուցումը կազմակերպիչները նախատեսում են ավարտին հասցնել 2024 թվականին։

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930