Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրու նորընտիր քաղաքապետը ևս կաշխատի համեստ աշխատավարձով

Նոյեմբեր 29,2021 21:12

Aravot.am-ը  Գյումրու  նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից հետաքրքրվեց, թե քաղաքապետն ու քաղաքապետարանի մյուս աշխատակիցները շարունակելո՞ւ են աշխատել  ցածր աշխատավարձով։

Գյումրու քաղաքապետի աշխատավարձն այս տարվա մարտի 1-ից  ամսական սահմանվել է 340 հազար դրամ, որից միայն 22 տոկոս եկամտահարկ է փոխանցվում, 3,5 տոկոս՝ կենսաթոշակային ֆոնդ, 5500 դրամ՝ դրոշմանիշային վճար։ Քաղաքապետը ստանում է 247 հազար 800 դրամ մաքուր աշխատավարձ։

Վարդգես Սամսոնյանն ասաց, որ այս տարի դժվար թե  կարողանան բարձրացնել։

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանի կառավարման տարիներին  Գյումրու քաղաքապետարանում սահմանվել  է  ցածր աշխատավարձ․ քաղաքապետը  տարիներ շարունակ հրաժարվում էր այն բարձրացնել, դա Սամվել Բալասանյանի սկզբունքներից էր։ Իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի  չափը, ըստ օրենքի,  ուղղակիրորեն կախված է քաղաքապետի աշխատավարձի չափից։

Քաղաքապետի աշխատավարձը  ընդամենը 10 տոկոսով բարձրացավ այս տարվա մարտի 1-ից, երբ Գյումրու բյուջեն փոքր-ինչ ավելացավ ՝դառնալով  5 միլիարդ 237 միլիոն դրամ, որոշակի գումար տնտեսվեց ու այդ ազատ միջոցների հաշվին էլ որոշվեց 10 տոկոսով բարձրացրել քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձը։ Սակայն, այդ դեպքում ստիպված էին բարձրացնել նաև համայնքապետի աշխատավարձի չափը։

«Ցանկալի էր, որ կարողանայինք 10 կամ 20 տոկոս բարձրացնել, բայց  դժվար թե կարողանանք, իհարկե, մտածում ենք այդ ուղղությամբ՝ մի փոքր բարձրացնե՞լ, թե՞ ոչ, չնայած որ սանմաքրման աշխատողներինը բարձրացնելու ենք, նախատեսել ենք, բյուջեի քննարկմանը ներկայացնելու ենք, որովհետև շատ են չարչարվում։ Տեսնում եք մեր հավաքարարների աշխատանքը, շատ ցածր է շեմը։ Բյուջեի ծախսային մասը, մուտքերն ենք վերանայում, պիտի փորձենք մուտքերն ավելացնել, աղբյուրներ կան, ուսումնասիրում ենք, հաջորդ տարի կնայենք, հիմա քանի որ ժամանակը սուղ էր, բարձրացնելը տեղին չէր, սխալ կընկալվեր։ Հետո այսպես է դրված՝ պարտադիր պիտի քաղաքապետի աշխատավարձը բարձրանա, որ համամասնորեն մյուսներինը բարձրանա։

Հիմա կարող է քննադատեն, թե ահա եկավ ու իր աշխատավարձը բարձրացրեց մյուսների պատրվակով, դրա համար թող մնա, մենք ընդհանուր կնայենք՝ ինչ կստացվի։

Մենք տրամադրվել ենք բարձրացնել մեր սանմաքրման աշխատողների աշխատավարձը, որովհետև նրանց կատարած աշխատանքը շատ դաժան է և նրանց պիտի մեծարել, որ կարողանում են քաղաքը մաքուր պահել։

Մոտ 10 տոկոսով կբարձրացնենք իրենցը, եթե բարձրացնենք, ամսական մոտ 100 հազար դրամ կկազմի ու եթե հարկերը հանենք, մոտ 80 հազար դրամ կստանան։

Տարվա ընթացքում նրանց հագուստի տեսքով էլ խրախուսում ենք, հետևողական ենք, փորձում ենք տարբեր ծրագրերի շրջանակում օգնել, որովհետև այդ մարդիկ շատ արժանի են լավ վերաբերմունքի, ձմեռ լինի,  անձրև լինի,  տարբեր եղանակներին՝ անտրտունջ աշխատում են»,- ասաց նորընտիր քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930