Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանն իր ինքնահաստատումը տեսնում է միջանցքում իրեն «չեստ» տվող անցորդների եւ լրագրողների մեջ»․ Աննա Մկրտչյան

Դեկտեմբեր 18,2021 21:31

«Ցավում եմ, որ հասանք այն օրի, երբ ԱԺ նախագահի աթոռին նստած է մեկը, ով սեփական ինքնահաստատումը, անձի կարեւորությունը տեսնում է միջանցքներում իրեն «չեստ» տվող անցորդների եւ լրագրողների մեջ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից օպերատորների՝  իրեն տեսնելուն պես ոտքի չկանգնելու պատճառաբանությամբ ԱԺ միջանցքից աթոռները հավաքելու հրահանգին։

«Իրենք «ախռաննիկներով» են շրջապատվել եւ հաճույք են ստանում, որ ԱԺ շենքում զինվորական համազգեստով հարյուրավոր մարդիկ կան։ Փաստորեն, նույնն ակնկալում են նաեւ լրագրողներից»,-նշեց Աննա Մկրտչյանը։

Նա նաեւ ասաց՝ չկա օրենք, որը ԶԼՄ-ներին պարտադրում է ԱԺ նախագահին տեսնելուն պես ոտքի կանգնել․ «Ավելին՝ ԱԺ նախագահն է պարտավոր լրագրողների համար ստեղծել գործունեության անխոչընդոտ պայմաններ, ոչ թե միջանցքներից աթոռները հավաքել եւ լրագրողներին ստիպել իր անձի վեհությունը ճանաչել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031