Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսի նորընտիր համայնքապետը երդվեց բացօթյա

Հունվար 04,2022 13:14

Որքան էլ Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամները, «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը բացատրեցին, թե վարչական դատարան ներկայացված հայցը ընտրությունների արդյունքը չի վիճարկում, հետեւաբար,  օրինական ընտրված ավագանին եւ ընտրված համայնքապետը պետք է իրենց աշխատավայր մուտք գործելու եւ լիազորությունները իրացնելու հնարավորություն ունենան, ոստիկանությունն անդրդվելի մնաց, եւ նրանց թույլ չտվեց մտնել քաղաքապետարան:

Գնահատելով եւ քննարկելով ստեղծված իրավիճակը՝ Վարդենիս խոշորացված համայնքի կոալիցիա կազմած դաշինքները ներկայացնող ավագանու անդամները որոշեցին ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունը կազմակերպել հենց նույն հասցեում, քաղաքապետարանի բակում: Անմիջապես համայնքապետարանի շենքի առջեւ տեղադրվեց ամբիոն, պարզվեց Եռագույնը, մեկնարկեց ավագանու նիստը եւ համայնքապետ Ահարոն Խաչատրյանի բացօթյա երդման հանդիսավոր արարողությունը:

Նախ, կատարվեց ավագանու բացօթյա նիստին ներկա մասնակիցների հաշվառում: Արձանագրվեց  ավագանու 14 անդամի ներկայություն, այսինքն, քվորումն ապահովվեց, եւ նիստը համարվեց իրավազոր: Ավագանին հաստատեց օրակարգը, որում ընդգրկված էր մեկ հարց՝ Վարդենիսի համայնքապետի երդմնակալությունը: 14 կողմ ձայնով օրակարգը հաստատվեց միաձայն, որից հետո Ահարոն Խաչատրյանը հանդիսավորությամբ երդվեց:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները արարողությանը չմասնակցեցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    ՔՊ-ն չի համակերպվում իրողության հետ. նախ ոստիկանության միջոցով փորձեց տապալել համայնքի ղեկավարի ընտրության նիստը, ապա, ակնհայտ առանց հիմքերի գնաց վարչական դատարան` բողոքարկելու համայնքի ղեկավարի ընտրված լինելու հանգամանքը, իսկ այսօր ոստիկանության միջոցով չի թողնում, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամները մտնեն համայնքապետարանի շենք:

    Կարող է հարց առաջանալ. ինչու՞ է ՔՊ-ն դիմում այդ բոլոր, ըստ էության, ժամանակ ձգող քայլերի, եթե, միևնույնն է, համայնքի ավագանիում ունի 27 տեղերից միայն 13-ը: Ասեմ (ենթադրեմ), որ այդ ընթացքում փորձի ուժայինների ճնշումներով և/կամ առնելով իր կողմ քաշի ավագանու գոնե մեկ անդամի և ստանալով մեծամասնություն՝ վերցնի համայնքային իշխանությունը:

    Առայժմ, ամեն դեպքում, պարզ է, որ ՔՊ-ն (վարչական լծակների չարաշահմամբ) չի թողնում, որ վարդենիսցիների մեծամասնության քվեները հավաքած ուժերը կարողանան համայնքային իշխանություն ձևավորել

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31