Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանի կողմից Աբովյան 62-ի բնակարանն օտարվել է դեռ 2016թ.-ին. կադաստրի տեղեկանքը վրիպակ է՝ պայմանավորված տեխնիկական խնդիրներով»

Փետրվար 02,2022 17:47 Share

Թյուրըմբռնումներից և տարատեսակ շահարկումներից խուսափելու համար ՀՀ կադաստրի կոմիտեն հարկ է համարում պարզաբանել օրերս «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից հրապարակված «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» հոդվածում տեղ գտած որոշ տեղեկություններ։

Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է։

Ինչ վերաբերում է 06.10.2021թ.-ին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված «Գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ» տեղեկանքին, ապա հայտնում ենք, որ տեղեկանքում քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանի նկատմամբ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի անվամբ գրանցված իրավունքի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով։

Կադաստրի կոմիտեն պարբերաբար շտկում է վերոնշյալ էլեկտրոնային համակարգում նախկինում տեղ գտած տեխնիկական խնդիրները և հետևողականորեն բարելավում և զարգացնում համակարգը։

Կադաստրի կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28