Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա. ԿԳՄՍ նախարար

Փետրվար 23,2022 16:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Դպրոցներում ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա, փոխարենը դիտարկվում է վրացերենի հարցը: Այսօր այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այսօր, կոնկրետ հենց այսօր չի էլ պատրաստվում ադրբեջաներենի ուսուցման հարցը, այսօր մենք ծրագիր ունենք։ Համենայն դեպս, շատ ենք ցանկանում, որ որոշ դպրոցներում վրացերեն կարողանանք ուսուցանել՝ զուտ տարածաշրջանային լեզուներին, մշակույթին ծանոթ լինելու համար։ Ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա, ես չեմ հասկանում: Այս պահին մենք վրացերենի հարցն ենք դիտարկում, բայց ոչ համատարած պարտադիր»,– ասաց նախարարը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: