Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ԼՂՀ վաստակավոր լրագրող Վարդգես Բաղրյանը

Փետրվար 26,2022 16:06

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ 2-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ

Խորը կսկիծով տեղեկացանք  ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԼՂՀ վաստակավոր լրագրող Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան մասին:

Վարդգես Բաղրյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով: Թերևս այդ  է պատճառը, որ բազմիցս արժանացել է ժողովրդի վստահությանը, և 3անգամ ընտրվել  ԱՀ ԱԺ 2-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր՝ ստանձնելով պատասխանատու պաշտոններ։ Եղել է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամ,ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար։

ԼՂՀ նախագահի հրամանով 2007 թվականին արժանացել  էր ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման։ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր էր, «Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանակիր, ԼՂՀ ժուռնալիստների և գրողների միությունների անդամ, մի շարք հեռուստաֆիլմերի և գրքերի  հեղինակ։

ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Վարդգես Բաղրյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28