Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր եւ հայատյաց քաղաքականությունը՝ պարբերաբար կրակի տակ պահելով սահմանային բնակավայրերը. Թագուհի Թովմասյան

Ապրիլ 01,2022 23:23

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մեր հերթական հանդիպումը Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրեյսի հետ էր:

Պրն. Փրեյսի հետ  անդրադարձել ենք Ադրբեջանի կողմից ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ առ այսօր շարունակվող  միջազգային հումանիտար իրավունքի խախտումներին:

Բարձրաձայնել եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր եւ հայատյաց քաղաքականությունը՝ պարբերաբար կրակի տակ պահելով սահմանային բնակավայրերը եւ այսօր էլ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին ռազմական տեխնիկա եւ զորք է կուտակել՝ պատրաստվելով հերթական ռազմական ագրեսիային։

Կոնգրեսականին խնդրել ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործողությունների վրա, հետեւողական լինել իրավիճակի հետագա զարգացումներին եւ թույլ չտալ նոր ցեղասպանություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930