Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը խոսքը վերածելու է գործի. Տիգրան Արզաքանցյան

Ապրիլ 03,2022 20:15

Կայացավ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։

Համագումարի մեկնարկին Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ իր շուրջ հավաքելով հայրենասեր հայորդիների՝ ստեղծել է նախաձեռնող խումբ և անհրաժեշտ համարել «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական կուսակցություն հիմնելու գործընթացը։

«Իմ՝ որպես հայորդու կենսագրությունն ու կատարած աշխատանքները՝ ինչպես գործարար, այնպես էլ բարեգործության ոլորտներում, արդեն հայտնի են շատերին, որոնք հավատալով և վստահելով իմ ազնվությանը, հայրենասիրությանն ու հաջողված գործունեությանը, հավաքվեցին իմ շուրջը և այսօր վստահ ու համարձակ անցկացնում ենք մեր հիմնադիր համագումարը։ Մեր գործունեությունը սկսելու ենք առաջնահերթ մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը վերաբերող գործերով»,- նշեց Տիգրան Արզաքանցյանը։

«Ուժը Հայրենյաց» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվեցին ղեկավար մարմինները։ Կուսակցության ղեկավարի պաշտոնում առաջադրված Տիգրան Արզաքանցյանը միաձայն ընտրվեց որպես կուսակցության նախագահ, բարձրագույն խորհրդի նախագահ ընտրվեց Նատալիա Ռոտենբերգը, գործադիր մարմնի նախագահ՝ Պերճ Մեսրոպյանը, իսկ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ դարձավ Ռուբեն Այվազյանը։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը լինելու է այն կուսակցությունը, որը խոսքը վերածելու է գործի։ Կուսակցության նախագահը հավելեց, որ կուսակցությունն ունենալու է շտաբներ ոչ միայն Երևանի բոլոր թաղամասերում, այլև Հայաստանի բոլոր մարզկենտրոններում։

Հայ ժողովրդի հայրենասեր հատվածը՝ անկախ աշխարհագրությունից պետք է միավորվի, համախմբվի «Ուժը հայրենյաց» կուսակցության շուրջ, որպեսզի ժամ առաջ հզորացնենք մեր ուժը և միասին պահենք ու պաշտպանենք մեր հայրենիքը։

«ՈւԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930