Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայությունների որակի բարելավման նպատակով քաղաքապետարանում գործարկվել է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը

Ապրիլ 04,2022 15:54 Share

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Տվյալները ՀՀ Ոստիկանությանը փոխանցվում են փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապրիլի 1-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանությունում գրանցվել է 2278 հարցում, իրականացվել՝ 1190 օտարում:

«Սա նշանակում է, որ 2000-ից ավելի քաղաքացիներ անհրաժեշտություն չեն ունեցել այցելել վարչական շրջաններ, որպեսզի 0-ական տեղեկանք ստանան: Համայնքը պետք է շարունակի իրավական բոլոր այն բարեփոխումները, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն»,- նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

***
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանում ապրիլի 1-ից գործարկվել է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգը: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել աշխատակազմի այն պատասխանատուներին, ովքեր ապահովեցին համակարգի լիարժեք ներդրումը քաղաքապետարանում:

«Մենք պետք է շարունակենք թվայնացման գործընթացը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, որը միանշանակ տալիս է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման, վերահսկողության ու որոշումների արագ կայացման հնարավորություն: Այսուհետ բոլոր հանձնարարականները լինելու են «Mulberry»-ով, այն, ինչ-որ թղթային տարբերակով դեռ մնացել է, իհարկե, դրանք ավարտին կհասցնենք: Սա հիմնարար փոփոխություն է, և, միանշանակ, տալու է արդյունքներ ու նպաստելու է քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

***

Ապրիլի 1-ից մայրաքաղաքում մեկնարկել է ոչ պիտանի գովազդային վահանակների ապամոնտաժումը: Գործընթացը համակարգված կազմակերպելու համար վարչական բոլոր շրջաններում գույքագրումն ավարտվել էր: Ծրագրի մեկնարկը տրվել է Նոր Նորքից և կիրականացվի վարչական բոլոր շրջաններում:

***

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը զեկուցել է, որ արտաքին գովազդի ոլորտում ճշգրիտ հաշվառում կատարելու և դաշտը վերահսկելի դարձնելու նպատակով մշակվել է էլեկտրոնային քարտեզ: Նշվել է նաև, որ միջոցներ են ձեռնարկվում գովազդի թույլտվություն տրամադրելու ողջ գործընթացը թվայնացնելու համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930