Ռուսական «Моя планета» հեռուստաալիքի ներկայացուցիչները Հայաստան այցից հետո «Փախուստ դեպի արևը․ Հայաստան» վերնագրով հոդված են հրապարակել, որում պատմում են, թե ինչու պետք է ազատ օրերին այցելել Հայաստան և ի՞նչ պետք է տեսնել այստեղ առաջին հերթին։
«Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Հռոմից էլ հին Երևանն առաջին հայացքից նման է փազլի՝ գլուխկոտրուկի կտորների, որոնք դեռ պետք է հավաքել։ Ասֆալտն այստեղ հեշտությամբ վերածվում է սալաքարերի, հարթ տարածքներին փոխարինում են լեռները կամ կիրճերը, վարդագույն և սև տուֆից մոնումենտալ շինությունները՝ մասնավոր երկհարկանի տների»,-նշված է հոդվածում։
Երևանում անպայման պետք է այցելել Կասկադ, թռչել զիպլայնով՝ կիրճի վրայով, շրջել խորհրդային ժամանակներից հայտնի ջազի մայրաքաղաքով, համտեսել հայկական խոհանոցի ուտեստները, գինին և կոնյակը, այցելել Վերնիսաժ, որտեղ կգտնեք հայ վարպետների արտադրանքը՝ զարդեր, կոլեկցիոն զենքեր, մետաքսե շարֆեր, փորագրված շախմատ, բոլոր տեսակի սպասք, կաշվե իրեր և այլն։ Երևանից դուրս պետք է այցելել Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, լինել Ծաղկաձորում, տեսնել Սևանը։
Էկոնոմիկայի նախարարություն
Կարդացեք նաև


















































